«ՍԴ-ի դատավորներից հետո Վերաքննիչի, Վճռաբեկի ու Առաջին ատյանի դատարանների դատավորներն էլ կփոխվեն, բա ինչ պետք է անեն». Սասուն Միքայելյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում իր գործընկերներին կոչ արեց անձնական վիրավորանքներ միմյանց հասցեին չհնչեցնել ու հիշեցրեց, որ խորհրդարանն այն վայրն է, որտեղ պետք է հնչեն տարբեր կարծիքներ։

Միքայելյանի այդ կոչը հետևեց խորհրդարանում «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վեճին։

Կոչից հետո Սասուն Միքայելյանը հիշեցրեց ներկաներին իր անցած ուղին՝ պատերազմից մինչև Ազգային անվտանգության ծառայության նկուղներում անցկացրած, և նշեց, որ ինքն ազատազրկման վայրում է անցկացրել ապօրինի, Սահմանադրական դատարանի դատավորներն էլ գործել են անօրինություններ և չեն դրել երկրում օրինականության և ժողովրդավարության հիմքերը։

«Ես կողմ եմ քվեարկելու։ Այդ ՍԴ-ն Մարտի 1-ի ժամանակ ինչեր արեց, երբ մարդիկ փախան երկրից, 100-ավոր մարդիկ էլ լցվեցին բանտերը, և այդ ՍԴ-ն նախորդ իշխանության կամքով, զենքի շրջապատման միջոցով ամեն ինչ արեց։ ՍԴ-ն՝ իր նախագահի գլխավորությամբ, եթե մի քիչ նամուս ունենար, պետք է հրաժարական տար։ Այս թավշյա հեղափոխությունից հետո, ՍԴ-ի դատավորներից հետո, Վերաքննիչի, Վճռաբեկի ու Առաջին ատյանի դատավորներն էլ կփոխվեն, բա ի՞նչ պետք է անեն»,- ասաց Միքայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս