
Հրդեհ հացատան տանիքում

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լենուղի գյուղի 9-րդ փողոցի տներից մեկին հարակից հացատան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:22-ին, մարվել՝ 21:04-ին:
Մասամբ այրվել են հացատան փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ) և կենցաղային իրեր: