Նախարար Բասադյանը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի ինստիտուտը չկիրառելու մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կիրառվում գրավի ինստիտուտը՝ հարցրինք արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, որը տիեզերական արագությամբ փորձում էր մտնել ԱԺ իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի աշխատասենյակ։
«Ես չեմ կարող ասել, թե ինչու չեն կիրառում այդ ինստիտուտը՝ դատական քննությունն ու դատարանը պետք է որոշեն»:
Իսկ որպես իրավաբան` ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը, կողմնակալ չէ՞ այդ մոտեցումը։ «Որպես իրավաբան՝ ես չեմ կարող գնահատել մի բան, որին ծանոթ չեմ։ Ես գործի նյութերին ծանոթ չեմ, ծանոթ չեմ միջնորդությանը, դրա բովանդակությանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: