Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների ձեռք բերման նպատակով գործող գազատարերի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու համար դեկտեմբերի 5-ին ժամը 15.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի 4-րդ նրբանցքի 7-ից մինչև 47 հասցեների առանձնատների և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս