Բաժիններ՝

Ռոջեր Ֆեդերերն առաջինն է դարձել, ում պատկերը Շվեյցարիայում կյանքի օրոք զետեղվել է մետաղադրամի վրա

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դարձել է առաջին մարդը, որի պատկերը կենդանության օրոք Շվեյցարիայի դրամահատարանի կողմից օգտագործվել է մետաղադրամ հատելիս: Այդ մասին  հայտնել է Blick շվեյցարական հրատարակությունը:

38-ամյա մարզիկի պատկերն օգտագործվել է 20 ֆրանկ անվանական արժեքով հոբելյանական արծաթե մետաղադրամի հատման համար, որը պաշտոնապես թողարկվելու է 2020 թվականի հունվարի 23-ին (դեկտեմբերի 2-ից 19-ը մետաղադրամը կարելի է ձեռք բերել Շվեյցարիայի դրամահատարանի առցանց-խանութում): Դրամահատարանը կթողարկի 55 հազար մետաղադրամ, իսկ ավելի մեծ պահանջարկի դեպքում պլանավորվում է թողարկել եւս 40 հազար: Մայիսին դրամահատարանը կթողարկի 50 ֆրանկ անվանական արժեքով հոբելյանական ոսկե մետաղադրամ, որի վրա նույնպես կպատկերված կլինի Ֆեդերերը:

«Շնորհակալ եմ Շվեյցարիային ու դրամահատարանին՝ իմ նկատմամբ ցուցաբերված աներեւակայելի պատվի համար»,-գրել Ֆեդերերը Twitter-ում: Ֆեդերերը երրորդ տեղն է զբաղեցնում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայում եւ 103 մարցաշար է շահել կազմակերպության հովանու ներքո, այդ թվում՝ Մեծ սաղավարտի 20 տիտղոս, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Նա վեց անգամ շահել է Ավստրալիայի բաց առաջնությունը, մեկ անգամ՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, ութ անգամ՝ Ուիմբլդոնը, հինգ անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Նա նաեւ 2008 թվականի օլիմպիական չեմպիոն է զուգախաղում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս