
Կիտրոնով տորթ. հնարավոր չէ դիմակայել

Բաղադրիչներ
Խմորի համար.
1. Ալյուր – 380 գ
2. Կարագ – 250 գ
3. Թթվասեր – 200 գ
4. Սոդա (հանգցրած քացախով) – 1/2 ճ/գ
Միջուկի համար.
1. Կիտրոն – 1.5 հատ
2. Շաքարավազ – 200 գ
3. Եգիպտացորենի օսլա – 20 գ
Պատրաստման եղանակը
1. Կարագը անցկացնել քերիչով, ավելացնել մաղած ալյուրին:
2. Սոդան հանգցնել քացախով, լցնել թթվասերի մեջ և ավելացնել ալյուրին:
3. Խմոր հունցել և կիսել երկու մասի (2/3 и 1/3):
4. Խմորը 30 րոպե դնել սառնարանը:
5. Կիտրոնը աղալ, ավելացնել շաքարավազը:
6. Խմորի մեծ մասը գրտնակել և դնել կաղապարի մեջ: Խմորին օսլա ավելացնել և լցնել միջուկը: Ծածկել խմորի երկրորդ մասով:
7. Թխել 180 աստիճան ջեռոցում, 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը