Բաժիններ՝

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը դարձել է չեմպիոն:

«Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ստեփանյանը:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության  «Արիության համար» մեդալակիր  փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը Եվրոպայի կրկնակի և աշխարհի արդեն քառակի չեմպիոն է: Վիրավորվել է 2014 թվականին Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջը ականապատված տարածքից հանելու ժամանակ, կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս