
«Էլ ի՞նչ սպասենք Ձեզանից, պարոնայք… 4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվություն «Ջերմուկ գրուպ»-ին՝ 5 ձնամաքրման մեքենա»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվս 5 «Կամազների» ոդիսականը???
Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա։ Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք Ձեզանից, պարոնա՞յնք։ Սա համապատասխանո՞ւմ մ է իրականությանը։
4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվությունը ↔️ 5 ձնամաքրման մեքենա։
Հետայսու, վստահ եղեք, յուրաքանչյուր շին. թույլտվություն անցնելու է խոշորացույցի տակով։ Վերջին զարգազումները ցույց տվեցին, որ պետք չէվստահել ընտրված քաղաքապետին, ցավոք։
Երկուշաբթի հարցում եմ ուղարկելու քաղաքապետին և պահանջեմ վերը նշված շենքերի թույլտվությունները։
Եվս 5 «Կամազների» ոդիսականը???Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կողմից…
Gepostet von Թեհմինա Վարդանյան am Samstag, 30. November 2019