
««Միլանն» իմ երկրորդ տունն է, եթե նախագիծն ինձ մոտիվացնի, ես կխաղամ մինչև 50 տարեկանը». Իբրահիմովիչ

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը վերջերս լքեց «Լոս Անջելես Գելեքսին», խոսել է «Միլան» հնարավոր վերադարձի մասին:
««Միլանն» իմ երկրորդ տունն է, ես հիանալի հիշողություններ ունեմ, և եթե նախագիծն ինձ մոտիվացնի, ես կխաղամ մինչև 50 տարեկանը»,- Իբրահիմովիչին է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ 38-ամյա Իբրահիմովիչը «Միլանի» կազմում խաղացել է 2010-2012 թվականներին, իսկ «Ինտերի» կազմում՝ 2006-2009 թվականներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը