
Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակում է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» ընդլայնված հայտացուցակում է:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոմա»-ն կհյուրընկալվի «Վերոնա»-ին: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է «գայլերի» ընդլայնված հայտացուցակը, որտեղ նաև Մխիթարյանի անունը կա:
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ կեսգիշերին: