Բաժիններ՝

Մեքենա փախցրած տղամարդը վթարի է ենթարկվել

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցի վարսավիրանոցի դիմացից առևանգել են մի երիտասարդի «ՎԱԶ 2106»-ը։ Ահզանգին արագ արձագանքած ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շտապեցին գյուղ մտնող ճանապարհներ, որպեսզի փախցրած մեքենայի ընթացքը կասեցնեն, բայց մեքենան չկար։

Ոստիկանները շուտով տեղեկություններ ստացան, որ  մեքենայի ընթացքն արդեն իսկ կասեցվել է․ տղամարդը Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում չի կարողացել  կառավարել «06»-ը ու վթարի է ենթարկվել։ «Ժիգուլին» բախվել է բետոնե արգելապատնեշին։

Այն փախցրած 32-ամյա տղամարդը, որը Օշական գյուղի բնակիչ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նա դեռևս բժիշկների հսկողության տակ է, և ոչ միայն բժիշկների։

Աշտարակի ոստիկանները սպասում են նրա ապաքինմանը։ «Վազ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930