
Սիրիայում շարունակվում են Հալեպի վերականգնման աշխատանքները

Սիրիայում շարունակվում են Հալեպի վերականգնման աշխատանքները: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչ տեսք ունի ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանը:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները Սիրիայի կառավարության հրավերով ժամանել են քաղաք՝ գնահատելու կատարված աշխատանքի արդյունքները: Անօդաչուի կողմից նկարահանված կադրերում արտացոլվել են քաղաքի հին շուկայի վերականգնման աշխատանքները, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, ինչպես նաեւ միջնաբերդի, որի մուտքի մոտ պատկերված է Սիրիայի դրոշը՝ երկրի նախագահ Բաշար Ասադի դիմանկարով:
Նաեւ դրոնի նկարահանած կադրերում ցուցադրված են Հալեպի այն շրջանները, որոնք դեռեւս ավերված վիճակում են, հաղորդել է Sputnik-ը: