«Կարող եմ ասել, որ հենց դուք, աղավաղելով իմ ասածը, առաջին հերթին հարվածի տակ դրեցիք տիկին Արփինե Հովհաննիսյանին». Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան օր էջում գրում է. «Ի պատասխան Սիրանույշ Սահակյանի և ԿՈ-ի նախաձեռնությանը:

Հաշվի առնելով այն իրարանցումը և բազմապիսի մեկնաբանությունները, որ առաջացրեց իմ հարցազրույցը, ցանկանում եմ պարզաբանել հատևյալը:

Լրագրողը մատնանշեց, որ Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իմ անունը: Ես պատասխանեցի․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը»։

Բոլորս գիտեինք, որ նախկին նախարարի մայրը կատարել է ՔԿԱԳ բաժնի պետի գործառույթներ, ինչը հանրային պաշտոն է, և բնականաբար ապօրինի գույքի վերադարձի մասին օրենսդրության ընդունման դեպքում Արփինե Հովհաննիսյանի մայրը պետք է հիմնավորի իր կուտակած ունեցվածքի հիմքերը:

Ահա, ոչինչ չէինք լսել նախկին նախարարի հոր հանրային սեկտորում ունեցած կարգավիճակի, մասնավորապես՝ ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել, ընկնում է արդյո՞ք նշված օրենքի կիրառման դաշտ, ինչով էլ պայմանավորված օգտագործեցի անհայտ բառը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, ապա տխրահռչակ էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի և Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանի նախաձեռնությանը, կարող եմ ասել, որ հենց դուք, աղավաղելով իմ ասածը, առաջին հերթին հարվածի տակ դրեցիք տիկին Արփինե Հովհաննիսյանին:

Այս նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ մեր երկրում դեռևս չի եղել անցումային արդարադատություն, դեռևս չի տրվել պատշաճ գնահատական նախորդ ռեժիմներին և դրանց սպասարկող չինովնիկներին:

Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Սիրանույշ Սահակյանի Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնավարության ընթացքում տապալվեցին քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնած բոլոր վարույթները, իսկ Էլինար Վարդանյանը, իբրև Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, կատարյալ անգործություն դրսևորեց ՀՀ-ում առկա մարդու իրավունքների աղաղակող խախտումներին:

Իրավապաշտպան գործունեությամբ պետք է զբաղվեն անբասիր անցյալ ունեցող, հայերենին լավ տիրապետող, խոսքը չաղավաղող և բարեվարքության պակաս չունեցող անձինք»:

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՎ ԿՈ-ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸՀաշվի առնելով այն իրարանցումը և բազմապիսի մեկնաբանությունները, որ…

Gepostet von Andranik Kocharyan am Sonntag, 6. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս