«Հայելի» ակումբում գրանցված միջադեպի փաստով 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություններ

«Հայելի» ակումբում գրանցված միջադեպով անցձող 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություններ։ Այս մասին 168.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական  ծառայությունից։

«Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել համապատասխան բացատրություններ, հարուցված քրգործի շրջանակում կատարվում է նախաքննություն»,- հայտնում եմ ոստիկանությունից։

Նշենք, որ «Հայելի» ակումբում գրանցված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 164 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել, իսկ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 168.am-ին հայտնել էր, որ  այս պահին այս գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031