«Երբ ՍԴ որևէ դատավոր մեկ տարվա ընթացքում 3 անգամ բացակայում է ՍԴ նիստերից, Դուք հետագայում ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու». Շաքե Իսայան

«Ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ փաստաթուղթ և ընդհանրապես ուզում եմ Ձեր տեսակետն իմանալ, երբ որևէ ՍԴ դատավոր մեկ տարվա ընթացքում 3 անգամ բացակայում է ՍԴ նիստերից, դուք հետագայում ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու: Այս փաստաթղթի հիմքով, որ ես ունեմ ձեռքիս տակ, և վստահ եմ, որ Դուք էլ գիտեք դրա մասին, Դուք սկսելո՞ւ եք միջնորդություն, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ անդրադառնալով Սուրեն Գրիգորյանի այն դիտարկմանը, թե եթե այլ դատավորների հանդեպ էլ կարգապահական վարույթ սկսելու անհրաժեշտություն լինի, իրենք դա կանեն:

«Էական կարգապահական խախտում է դիտվում ոչ թե առհասարակ բացակայությունները, այլ անհարգելի բացակայությունները, այսինքն՝ այս հանգամանքը որպես ելակետ մենք պետք է ունենանք: Եվ հետո, նախագիծ ներկայացնելու իրավունքը ոչ միայն իշխող խմբակցությանն է տրված, այլ բոլոր խմբակցություններին: Եթե դուք այդպիսի հիմք եք տեսնում և ունեք համապատասխան փաստաթղթեր, ես Ձեզ հորդորում եմ գործընթացը սկսել»,- ասաց Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի զեկուցող Սուրեն Գրիգորյանը:

Գոհար Սավզյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս