Ինչու Հրայր Թովմասյանը ներողություն խնդրեց միայն ԲՀԿ-ից. մեկնաբանում է Լիլիթ Մակունցը

Պարոն Թովմասյանը երեկ իր հարցազրույցի ընթացքում նշել էր՝ քանի որ իր լիազորությունները դադարեցնելու մասին խորհրդարանի նախաձեռնության ընթացակարգն իրավական է, ինքը զերծ կմնա այդ տիրույթում հայտարարություն անելուց, իսկ հիմա, չգիտես ինչու, դա տեղափոխում է քաղաքական դաշտ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  իրենց հեղինակած նախագծի քննարկումներին Հրայր Թովմասյանի չմասնակցելու հիմնավորմանը՝ ասաց  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հրայր Թովմասյանը երեկ նաև ներողություն էր խնդրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ նիստին չմասնակցելու և նրանց հարցեր տալու հնարավորությունից զրկելու համար:

Այս առնչությամբ Լիլիթ Մակունցն ասաց. «Պարոն Թովմասյանն ակնհայտ սուբյեկտիվ վերաբերմունք է դրսևորում։ Ենթադրում եմ՝ հարցեր կլինեին նրան և՛ «Բարգավաճ Հայաստան», և՛«Իմ քայլ», և՛«Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից»։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031