Բաժիններ՝

«Հանդիպմանը ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել». Նաթանյահուի և Լիբերմանի հանդիպումն ավարտվել է անարդյունք. Kan

Սեպտեմբերի 17-ին Իսրայելում կայացած ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիայի ձեւավորման շուրջ երկրի վարչապետ եւ «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նաթանյահուի եւ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանի միջեւ բանակցությունները հոկտեմբերի 3-ին ավարտվել են անարդյունք: Այդ մասին հայտնել է Իսրայելի Kan պետական ռադիոն:

«Հանդիպմանը ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել»,-ռադիոկայանը մեջբերել է «Լիկուդ»-ի ներկայացուցիչների հայտարարությունը: Նրա տվյալներով՝ բանակցությունների ընթացքում, որոնք շարունակվել են մոտավորապես մեկ ժամ, Լիբերմանը կրկնել է ընտրությունների արդյունքներով միասնության կառավարություն ձեւավորելու իր կոչը՝ «Լիկուդ»-ի, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ-Լավան» կենտրոնամետ կուսակցությունների դաշինքի եւ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության մասնակցությամբ՝ առանց ծայրահեղ ուղղադավան կուսակցությունների ներկայացուցիչների ներգրավման:

«Լիկուդ»-ը կոալիցիոն բանակցություններում հանդես է գալիս չորս աջ եւ ծայրահեղ ուղղադավան կուսակցությունների դաշինքի անունից, որոնք 55 մանդատ ունեն 22-րդ գումարման 120 տեղանոց Կնեսետում: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունն ութ աթոռ է ստացել միապալատ խորհրդարանում:

Ավելի վաղ անարդյունք են ավարտվել կառավարության ձեւավորման շուրջ մի քանի փուլից բաղկացած բանակցությունները «Լիկուդ»-ի եւ «Կախոլ-Լավան»-ի ներկայացուցիչների միջեւ: Սեպտեմբերի 25-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Նաթանյահուին հանձնարարել է կառավարական կոալիցիա կազմել սեպտեմբերի 27-ի ընտրությունների արդյունքներով: Վարչապետին օրենքով 42 է հատկացվում, որպեսզի նա 120 պատգամավորներից 61-ի աջակցությունն ապահովի կայուն կառավարություն ձեւավորելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս