Պուտինի համար Հայաստանի որոշ խոշոր հիվանդանոցներում հատուկ արյո՞ւն են պահել. hraparak.am

hraparak.am-ը գրում է. «ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները, ինչպես հայտնի է, երեկ ժամանեցին Հայաստան։ Միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի եկել․ նա կգա այսօր՝ կեսօրին, կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ու մի քանի ժամ անց կհեռանա։ Պուտինն իր հետ Երևան կբերի նաև իր նոր զրահապատ ավտոմեքենան՝ Aurus լիմուզինը, որով էլ կերթևեկի Երևանում։ Նրա անվտանգությունը Հայաստանում կապահովվի ամենաբարձր մակարդակով։

Մենք տեղեկացանք, որ հայաստանյան որոշ խոշոր հիվանդանոցների անգամ հանձնարարվել է Պուտինի արյան կարգով արյուն նախապատրաստել, որ եթե հանկարծ արտակարագ դեպք պատահի, նրան տեղափոխեն հիվանդանոց ու արյան փոխներարկման կարիք զգացվի, ռեզերվում արյուն ունենան։

Սա, ասում են, ՌԴ նախագահի պահանջների կամ, այսպես կոչված, ռայդերների մեջ է մտնում, որ որևէ երկիր գնալուց առաջ հյուրընկալող երկիրը պետք է ապահովի։ Մյուս նախագահներն, օրինակ, այդ աստիճան քմահաճ չեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031