
Սամվել Բաբայանի կուսակցության հիմնադրումը մեծ իրարանցում է առաջացրել Արցախում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադրումը մեծ իրարանցում է առաջացրել Արցախում, քանի որ, թերթի աղբյուրների պնդմամբ, Բաբայանն իր այս քայլով հասկացնում է, որ ինքը վճռական է տրամադրված 2020 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցում:
«Մեր տեղեկություններով` Արցախի խորհրդարանն այս օրերին չի շտապում իր օրակարգում ներառել Ս. Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթի քննարկումը, եւ իշխանություններն անում են հնարավորը՝ երկարաձգելու այդ քննարկման ժամկետը:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը պարզաբանել է.
«Եթե մենք նախընտրական վիճակը հաշվի առնենք որպես մրցակցային, դա կարելի է լարվածություն անվանել»: Արցախում, ըստ նրա, քաղաքական քարտեզն է վերաձեւավորվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: