Սասուն Միքայելյանի թեկնածուն Փարաքարում պարտվեց դատվածություն ունեցողին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանի 19 համայնքներում ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր արդյունքներով ավարտվեցին։ Առաջադրված գործող համայնքապետերը հիմնականում վերընտրվել են։ Նրանց գերակշիռ մասն անկուսակցականներ են, անգամ երկարամյա ՀՀԿ-ականները հրաժարվել են կուսակցական պատկանելությունից։

Վերընտրվել են Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը, Տանձուտի գործող համայնքապետ Մխիթար Պետրոսյանը, Արագածոտնի Ղազարավան համայնքի ղեկավար Հայկ Ասատրյանը։ Վերընտրվել է նաեւ 21 տարի Արարատի մարզի Մրգանուշ համայնքը ղեկավարած դաշնակցական Մանվել Սարգսյանը։

Հակառակ պատկերն է Արմավիրի Փարաքար համայնքում․ երկարամյա գործող համայնքապետ Սամվել Վարդանյանը պարտվել է դատվածություն ունեցող թեկնածու Դավիթ Մինասյանին։ Ուշագրավ է, որ Փարաքարում Սասուն Միքայելյանի թեկնածուն եւս չկարողացավ հաղթել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031