Ընդհատում են ԵԽԽՎ գործուղումը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկության պատճառով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները ստիպված են լինելու գործուղումն ընդհատել ու վերադառնալ, որ քվեարկության օրն ԱԺ-ում լինեն։

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մեկնած պատվիրակները պետք է վերադառնային շաբաթ օրը, քանի որ, որպես կանոն, մեր պատվիրակությունը միշտ այդ գրաֆիկով է մեկնում։ ԱԺ կայքում էլ է նշված՝ «սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ  կգործուղվեն»։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը հաստատեց լուրը․

«Պատվիրակության անդամները Հայաստան են վերադառնալու հոկտեմբերի 3-ին»։ Բոլո՞րը, թե՞ մի մասը։ «Բոլորը»։

Էդմոն Մարուքյանից եւ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե երբ են վերադառնալու, ասացին՝ հոկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը։

Մարուքյանին հարցրինք՝ իսկ հնարավո՞ր է շուտ վերադառնաք։ «Իսկ ինչո՞ւ պիտի շուտ վերադառնանք, միշտ այդպես է եղել, այս անգամ էլ սովորականի պես մնալու ենք մինչեւ նիստերի ավարտը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031