Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են․ ինչ են քննարկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են: Ըստ թերթի աղբյուրների` նրանց հանդիպումները վերջին շրջանում հաճախադեպ են դարձել, նույնիսկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ են հանդիպել:

Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ քննարկվել են ամենատարբեր հարցեր` առանցքայինը, սակայն, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցն է եղել:

Թերթը փորձեց մանրամասներ ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: Նա չհերքեց հանդիպման մասին լուրը, բայց մանրամասներ չփոխանցեց` ասելով. «Տեղեկատվությանը չեմ տիրապետում»:

Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում ասել, թե ինչպես կքվեարկի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկմանը:

«Մեր տեղեկություններով` քվերակությունը խմբակցությունում ազատ է լինելու: Եվ, ըստ մեր աղբյուրների, սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումը Ծառուկյանի հետ: Կողմ քվեարկելու մասին, հիշեցնենք, հստակ «Լուսավոր Հայաստանն» է միայն ասել, իսկ եթե 88 հոգանոց «Իմ քայլ»-ում էլ դեմ քվեարկողներ լինեն, ապա հնարավոր է` հարցի քվեարկությունը տապալվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս