
Դաղստանյան հարսանիքը համաշխարհային երկու ռեկորդ է սահմանել

Դաղստանում տեղի է ունեցել բազմահազարանոց հարսանիք, որը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնել է «Դերբենտսկիե նովոստի» թերթը: Դերբենտ քաղաքում միաժամանակ ամուսնացել է 30 զույգ, հանդիսությանը ներկա է եղել ավելի քան 10 հազար հյուր:
Նորապսակները ներկայացրել են այն 16 հիմնական ազգությունները, որոնք ապրում են Դաղստանում: Ամենաերիտասարդ ամուսինները 19 տարեկան են, իսկ ամենատարեց զույգը հանդիսության ժամանակ տոնել է իր ադամանդե հոբելյանը՝ համատեղ կյանքի 60 տարին
: Արարողությունը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել որպես ամենաբազմազգ հարսանիքը եւ ամենամեծ թվով հյուրերով հարսանիքը: Երկու նվաճումներն էլ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: