Նիկոլի «փրկչական հերոսության» մասին միֆն այնքան արագ հօդս ցնդեց, որքան արագ հույները գրավեցին Տրոյան՝ մեկ գիշերում. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր քայլողների իշխանության ինտելեկտուալներից մեկը խորհուրդ է տվել պատգամավորներին հունական գրականություն կարդալ:

Սա այն դեպքն է, երբ հունական գրականությունը, մասնավորաբար Հոմերոսի «Իլիական» ու «Ոդիսական» ընթերցելը կարող է օգտակար լինել հենց իշխանական բուրգի ծայրին հայտնված Փաշինյանի համար:

Առաջին՝ չմոռանալու համար «տրոյական ձիու» եւ այնտեղ դարանակալած Ոդիսեւսի մասին եւ երկրորդ՝ հիշելու, որ նույնիսկ Աքիլլեսի պես հերոսը ուներ խոցելի գարշապար:

Նիկոլն Աքիլլես չէ, անխոս: Հերոսության մասին հին հույների եւ ընդհանրապես դասական սահմանումը բոլորովին այլ է, քան այն, ինչ այսօր մեզանում փորձ է արվում աղավաղելով՝ համոզել միամիտներին:

Նիկոլի «փրկչական հերոսության» մասին միֆն այնքան արագ հօդս ցնդեց, որքան արագ հույները գրավեցին Տրոյան՝ մեկ գիշերում:

Պարզապես մի խնդիր կա. անվերջանալի պոպուլիզմն ու մանիպուլյացիան որքան հալումաշ կանի 30 տարում կառուցած պետականությունը, մինչեւ որ կգիտակցվի, որ «թագավորը մերկ է»:

Հ.Գ. Ուզած- չուզած, վաղ թե ուշ պոպուլիզմի եւ կեղծիքի, ստախոսության գարշապարը խոցվելու է: «Տրոյական ձիո՞վ», թե՞ ուղիղ, ժամանակը ցույց կտա»:

Տեսանյութեր

Լրահոս