Բաժիններ՝

«Երեխան դեպի լավն է գնում. աչքերը բացել է՝ ծնողներին ճանաչել է: Մենք ունենք միայն ձեր աղոթքների կարիքը». 6-րդ հարկից ընկած երեխայի հայր

«Երեխան դեպի լավն է գնում, աչքերը բացել է, մեզ ճանաչում է, իր ծնողներին ճանաչում է, հարց ենք տալիս՝ պատասխանում է: Ամեն բան կամաց-կամաց լավանում է: Բժիշկներն ամեն բան անում են»,- 168.am-ին ասաց 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի հայրը՝ Արթինը:

Հարցին՝ ինչի՞ կարիք ունեք, երեխայի հայրը պատասխանեց, որ միայն աղոթքների, որ երեխան շուտ ոտքի կանգնի:

«Դրամական բոլոր ծախսերը մենք հոգում ենք: Միայն ձեր աղոթքներն են մեզ պետք»,- ավելացրեց երեխայի՝ ուրախությունից հուզված հայրը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Թումանյան հասցեում տեղի էր ունեցել դժբախտ պատահար՝ 6-րդ հարկից ընկել էր 2.5 տարեկան երեխա:

ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս