Բաժիններ՝

Գազի շուրջ ԵՄ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 19-ին Բրյուսելում

Գազամատակարարման շուրջ ԵՄ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունները համաձայնեցված են եւ կանցկացվեն սեպտեմբերի 19-ին Բրյուսելում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) մի աղբյուր։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ առաջիկայում հրավերներ կուղարկվեն Մոսկվա ու Կիեւ եւ պաշտոնական հայտարարություն կհրապարակվի հանդիպման մասին: «Բայց կողմերն արդեն պայմանավորվել են բանակցությունների անցկացման վայրի եւ ամսաթվի շուրջ»,-նշել է աղբյուրը:

Բանակցությունների գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե հանդիպմանն ով է մասնակցելու ուկրաինական կողմից: Նախորդ եռակողմ բանակցություններում Կիեւը ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը: Ռուսական կողմը պնդում էր, որ գազի շուրջ բանակցությունները պետք է վարի Ուկրաինայի էներգետիկայի պրոֆիլային նախարարը:

Ուկրաինայի Գերագույն ռադան Ալեքսեյ Օրժելին հաստատել է էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նա է վարելու գազի շուրջ առաջիկա եռակողմ բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս