Լազանյա՝ առանց մսի
Բաղադրիչներ
1. Լազանյայի թերթիկներ – 450 գ
2. Շամպինիոն – 400 գ
3. Սմբուկ
4. Սոխ
5. Ձու
6. Սխտոր – 2 ատամիկ
7. Ռեհան և մաղադանոս – մեկական փունջ
8. Տոմատի մածուկ – 500 գ
9. Սերուցքային պանիր – 400 գ
10. Պարմեզան – 150 գ
11. Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Միջին կրակի վրա տաքացնել յուղը: Կտրատված բանջարեղենը տապակել 3-5 րոպե: Լցնել տոմատի մածուկը:
2. Սերուցքային պանիրը, ձուն, կտրատված կանաչիները և պարմեզանի կեսը խառնել, համեմել աղով և պղպեղով:
3. Կաղապարի մեջ շերտերով դասավորել. լազանյայի թերթիկներ, սերուցքային պանիր, բանջարեղեն: Վերջին շերտի վրա պարմեզան շաղ տալ:
4. Փայլաթիթեղով ծածկված լազանյան թխել 50 րոպե, 200 աստիճան ջեռոցում: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ փայլաթիթեղը հեռացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը