
«Իմ նպատակն է՝ մարզել «Բարսելոնան», բայց ո՞վ չի սիրում Պրեմիեր լիգան». Խավի

«Ալ-Սադդայի» գլխավոր մարզիչ Խավին կիսվել է իր մտքերով՝ իր մարզչական կարիերայի հնարավոր զարգացման վերաբերյալ:
«Ես չեմ թաքցնում, որ իմ նպատակն է՝ վերադառնալ Եվրոպա և աշխատել «Բարսելոնայում»: Սա մարտահրավեր է ինձ համար: Այնուամենայնիվ, ես դեռ ուսումնասիրում և հաճույք եմ ստանում:
Նույնիսկ, երբ ես խաղում էի պրոֆեսիոնալ մակարդակի վրա, ես մտածում էի, որ կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա»՝ որպես մարզիչ: Նման թիմի մարզիչը լինելն արտոնություն է: Եվ ինձ համար ամենամեծ պատիվը կլինի «Բարսելոնա» վերադառնալը:
Իհարկե, դա իմ նպատակն է, բայց ո՞վ չի սիրում անգլիական Պրեմիեր լիգան: Մթնոլորտը, մարզադաշտերը… Նրանք, ովքեր խաղում են Պրեմիեր լիգայում, ասում են, որ դա անհավատալի է:
Ակնհայտ է, որ, եթե ես ընտրեի, ես կընտրեի մեծ ակումբ: «Մանչեսթեր Սիթին» կամ «Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» կամ «Տոտենհեմը»,- ասել է Խավիին:
Սիրարփի Աղաբաբյան