Բաժիններ՝

«Մեսսին երբեք չի խաղացել իմ թիմում, բայց նրա շնորհիվ ես ավելի լավն եմ դարձել որպես մարզիչ». Մոուրինիո

Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշել է, որ Մեսսիի շնորհիվ նա կատարելագործվել է՝ որպես մասնագետ:

«Միշտ ասում եմ, որ ես շատ եմ պարտական իմ խաղացողներին և նրանց, ովքեր իմ ղեկավարության տակ չեն խաղացել, բայց խնդիրներ են ստեղծել ինձ համար:

Օրինակ՝ Մեսսին երբեք չի խաղացել իմ թիմում, բայց խաղացել է իմ դեմ: Նրա շնորհիվ ես ավելի լավը դարձա որպես մարզիչ, քանի որ պատրաստվում էի հանդիպումների ընթացքում նրան կանգնեցնելու համար:

Երբ ասում եմ Մեսսին, նկատի ունեմ այլ հիանալի խաղացողների ևս, որոնց հետ ես հանդիպել եմ»,- ասել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս