Կարճաժամկետ հիշողությունը լավացնելու 9 անսովոր եղանակ
Ծամոն ծամեք, եթե ուզում եք ինչ-որ բան սովորել կամ հիշել
Անհապաղ ծամոն ծամեք, եթե ուզում եք ինչ-որ բան սովորել կամ հիշել։ Անցկացված հետազոտություններից մեկն ապացուցում է այն փաստը, որ այդ գործընթացի ընթացքում մեր ռեակցիաները բարելավվում են բավականին էականորեն։ Անհայտ պատճառներով ծամելն ակտիվացնում է ուղեղի հիպոթալամուս կոչված հատվածը, որը պատասխանատու է հիշողության համար։
Մեծ Բրիտանիայի գիտնականները հետևյալ փորձարարությունն իրականացրին։ Նրանք մասնակիցներին բաժանեցին 2 խմբի, որոնցից մեկին տվեցին ծամոններ, իսկ մյուսին՝ ոչ։ Դրանից հետո նրանց առաջարկվեց բառախումբ հիշել։
Արդյունքն ապշեցրեց։ Ծամոն ծամած մասնակիցները 24 տոկոսով ավելի շատ ինֆորմացիա հիշեցին անմիջապես և 36 տոկոսով ավելի՝ ժամանակի ընթացքում։
Աչքերն այս ու այն կողմ տարեք անընդհատ
Ծիծաղելի է թվում, բայց այս հնարքն օգնում է խթանել հիշողությունը։ Հետազոտությունների համաձայն՝ հորիզոնական ուղղությամբ ակնախնձորակների տեղաշարժումը այս ու այն կողմ ուղեղի երկու կիսագնդերի աշխատանքն իրար է կապում ու ակտիվացնում նրանց գործունեությունը։
Հետազոտության ընթացքում հաստատվեց, որ 30 վայրկյանների ընթացքում աչքերն այս ու այն կողմ տանող մասնակիցներն իրենց առաջադրանքները հետագայում միջինը 10 տոկոսով ավելի արդյունավետ են կատարել։
Սեղմեք բռունցքները
Որպես կանոն՝ երբ մենք զայրանում ենք կամ ընկնում սթրեսային իրավիճակի մեջ, ապա բնազդաբար սեղմում ենք բռունցքները։ Դրան դժվար է հավատալ, բայց եթե բռունցքները սեղմես այն պահին, երբ դու պետք է ինչ-որ բան հիշես, դա օգնում է։ Որոշ մարդիկ նույնիսկ պատմում են, որ երբ իրենք պետք է կարևոր ինֆորմացիա հիշեն, ապա սեղմում են աջ ձեռքի բռունցքը, իսկ երբ անհրաժեշտություն կա ինչ-որ բան վերհիշելու, ձախն են սեղմում։
Այս ֆենոմենը բացատրվում է նրանով, որ բռունցքի սեղմումն ակտիվացնում է հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածները։
Օգտագործեք անսովոր շրիֆտներ
Գիտությամբ ապացուցված է, որ բարդ շրիֆտով գրված ինչ-որ բան կարդալու համար ավելի լուրջ կոնցենտրացիա է անհրաժեշտ, քան սովորական շրիֆտով գրված ինֆորմացիան կարդալու ու հիշելու համար։
Եվ այսպես, պետք է ինչ-որ խորամանակ, բարդ շրիֆտ։ Չէ՞ որ որքան մեծ է կոնցենտրացիան, այնքան շատ բան ենք մենք հիշում։ Դրա համար մի ծուլացեք փոխել համակարգչի վրայի շրիֆտը, երբ ինչ-որ բան եք պատճենում ու տեղադրում Word փաստաղթի մեջ։
Խզբզեք, անհասկանալի ինչ-որ բաներ գրեք, նկարեք
Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ նկարչությունն օգնում է կենտրոնանալ, նոր կոնցեպցիաներ մշակել ու հիշել ստացած ինֆորմացիան։
Եվ այսպես, վերցրեք մաքուր թուղթ ու սկսեք նկարել… էական չէ՝ ինչ։ Շատ հնարավոր է, որ դա ձեզ կօգնի ստացված ինֆորմացիայի բազայի վրա նոր գաղափար երկնել։ Իսկ ամենագլխավորն այն է, որ դուք այդպես կկատարելագործեք հիշելու ձեր ունակությունը։
Ծիծաղեք
Բազմաթիվ փորձարարությունների ընթացքում ապացուցվեց, որ ծիծաղը բարելավում է կարճաժամկետ հիշողությունը։
Երբ գիտնականները համեմատեցին ուսանողների երկու խմբերի հետազոտությունների արդյունքները, որոնցից մեկին ցույց էին տվել 20 րոպեանոց ծիծաղաշարժ տեսանյութ դասերից առաջ, իսկ մյուսին՝ ոչ, ապա մնացին ապշած։ Ծիծաղն իսկապես ամենահրաշագործ կերպով նպաստում է ինչ-որ բան հիշելուն։ Բանն այն է, որ այն նվազեցնում է սթրեսի կորտիզոլ հորմոնը, որը խոչընդոտում է հիշելուն։ Դրա համար ծիծաղի ամենօրյա չափաբաժինը դեռ ոչ ոքի չի խանգարել։ Ծիծաղեք ու բարելավեք ձեր հիշողությունը։
Հետևեք ձեր կեցվածքին
Համաձայն հետազոտությունների՝ կեցվածքն էականորեն ազդում է մարդու հիշողության վրա։ Բանն այն է, որ երբ մենք նստում ենք աչքերը խոնարհած ու ճկված մեջքով, ապա մեր բոլոր հիշողությունները բացառապես բացասական բնույթ են կրում։
Փորձեք ինքներդ, ու կտեսնեք, թե այդ ծռված կեցվածքն ինչպես է ազդում ձեր տրամադրության վրա։ Իսկ հետո ամեն ինչ հակառակն արեք։ Ուղիղ նստեք, ուղղեք ուսերը, բարձրացրեք կզակը, և դուք նեգատիվի մասին նույնիսկ չեք ցանկանա հիշել։ Ուղիղ կեցվածքի ևս մեկ հաճելի բոնուս է այն, որ այն 40 տոկոսով մեծացնում է արյան շրջանառությունը։
Հետևեք Միջերկրածովյան սննդակարգի
Այն, ինչով մենք սնվում ենք, լրջորեն ազդում է ուղեղի աշխատանքի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բանջարեղենի, մրգերի ու հագեցած օմեգա-3 ճարպաթթուների բարձր պարունակությամբ սննդակարգն օգնում է պահպանել լավ հիշողությունը մինչև խոր ծերություն։ Այդ սննդակարգը կոչվում է Միջերկրածովյան ու հանդիսանում է ուղեղի աշխատանքի համար ամենաօգտակարը։
Փորձարարությունների ընթացքում գիտականորեն ապացուցվեց, որ այն մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում հետևել են նման սննդակարգի, այսինքն՝ օգտագործել են շատ օմեգա-3 ճարպաթթուներ, չեն չարաշահել կաթնամթերքն ու կարմիր միսը, ծերության հասակում 19 տոկոսով քիչ կոգնիտիվ խնդիրներ են ունենում։
Զբաղվեք մեդիտացիայով
Հետազոտողները պնդում են, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում մեդիտացիայի փորձ են ունեցել, կարող են ընդամենը 8 շաբաթների ընթացքում էականորեն լավացնել հիշողությունն այս տեխնիկայի օգնությամբ։
Կանոնավոր մեդիտացիան նպաստում է հիշողության բարելավմանը, օգնում է կենտրոնանալ ու նույնիսկ գերազանց հանձնում է բոլոր թեստերը։
Այս ֆենոմենը գիտականորեն հիմնավորված է և արդեն կասկած չի հարուցում։ Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտություններն ապացուցել են, որ մեդիտացիայով զբաղվող մարդիկ ավելի լավ են վերահսկում ալֆա-ռիթմերը (գլխուղեղի ալիքներ, որոնք օգնում են ամեն ավելորդ բան դուրս նետել գլխից ու կենտրոնանալ կարևորի և էականի վրա)։ Բայց սա սոսկ մեկ հիպոթեզ է։ Հայտնի է նաև, որ մեդիտացիան մեծացնում է դեպի ուղեղ արյան հոսքը, ինչը նպաստում է դեռ երկար տարիներ լավ հիշողություն ունենալ։
Եվ այսպես, սկսեք արդեն այսօր։ Ուղիղ նստեք, ուղղեք մեջքը, աչքերն այս ու այն կողմ տարեք ու ստուգեք՝ կարո՞ղ եք արդյոք ծամոն ծամել ու ծիծաղել միաժամանակ։ Սա, իհարկե, կատակ է։ Իսկ եթե լուրջ, ապա ուղեղն անընդհատ մարզումներ է պահանջում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը