Բաժիններ՝

Մեսսին այսօր կվերսկսի մարզումները «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կիրակի կմասնակցի Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է As-ը, արգենտինացին լիովին ապաքինվել է վնասվածքից, ինչի պատճառով նա բաց թողեց մինչմրցաշրջանային շրջագայությունն ԱՄՆ-ում և Պրիմերայի առաջին տուրի խաղն «Ատլետիկի» դեմ (0:1):

Սպասվում է, որ Մեսսին այսօր կվերսկսի մարզումները կատալոնական ակումբի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս