Իրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում. Զարիֆ
Թեհրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում, դրանց համար պետք է հիմքեր լինեն: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն այցով գտնվում է Ֆինլանդիայում:
Ֆինլանդիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Պեկի Հաավիստոյի եւ Զարիֆի բրիֆինգի հեռարձակումն իրականացրել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունը:
«Ներկայում Թեհրանը շահագրգռված չէ: Պետք Է հիմքեր լինեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների համար: Մենք չենք հրաժարվում համաձայնագրից: Դա իդեալական համաձայնագիր էր, որովհետեւ լավ համաձայնագրի նշանն այն է, որ ոչ ոք լիովին գոհ չի լինում դրանից: Գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարված լինի… Որքան ես գիտեմ՝ Միացյալ Նահանգներում ոչ մի հեղափոխություն չի եղել, այլ միայն կառավարության փոխարինում… Նախորդ կառավարության կողմից ձեռք բերված համաձայնագրերը պետք է կատարվեն նաեւ նոր կառավարության կողմից»,- ասել է իրանց նախարարը:
Նա հավելել է, որ «Իրանը շարունակում Է բաց մնալ երկխոսության ու համագործակցության համար: Եվ այդ ժամանակաշրջանն ավարտվում է»,- նշել է Զարիֆը: Ընդսմին նա ընդգծել է, որ Իրանը շահագրգռված չԷ առճակատմամբ եւ պահպանում է միջուկային գործարքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը ձգտում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց այդ երկրի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ:
«Նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել, բայց պարզապես չգիտեն՝ ինչպես սկսել, որովհետեւ շատ հպարտ ժողովուրդ են, ես նրանց հասկանում եմ»,- ասել է նա:
«Եթե դուք նկատել եք, նրանք չէին զավթում մեր նավերը, նրանք զավթում էին այլ նավեր, բայց մերը՝ ոչ, եւ ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահը Իրանը համեմատել Է ԿԺԴՀ-ի հետ եւ ասել, որ Վաշինգտոնի հետ գործարք կնքելու դեպքում այդ երկիրը կկարողանա հասնել զգալի տնտեսական հաջողությունների:
«Իրանը եւս հսկայական ներուժ ունի, եւ մենք կարող ենք արդյունքի հասնել շատ արագ, բայց նրանք չգիտեն՝ ինչպես սկսել»,- հայտարարել է նա:
«Նրանք հպարտ ժողովուրդ են, բայց նրանց տնտեսությունը փլուզվում է»,- հավելել է Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: