«Ինտերը» պատրաստ է վարձակալել Սանչեսին
«Ինտերը» շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի վերաբերյալ:
Կողմերը քննարկում են 30-ամյա չիլիացու մեկամյա վարձակալության տարբերակը՝ հետագայում 15 մլն եվրոյով գնման հնարավորությամբ:
Ընդ որում, աշխատավարձի մի մասը Սանչեսին վճարելու են մանկունյանցիները, հաղորդում է Sky Sport-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կիսապաշտպանն արդեն խնդրել է «Մանչեսթեր Յունայթեդին» և թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին, որպեսցի բաց թողնեն նրան «Ինտեր»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը