«Փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը որևէ գործով կասկածյալ կամ մեղադրյալ չի, ուրեմն այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ սուտ էր»

Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՔԾ մամլո խոսնակն այսօր մեկնաբանել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Երկակի տպավորություն եմ ստացել: Մի կողմից, իհարկե, ուրախ եմ, որ մեր կուսակցության ղեկավարի հանդեպ այս պահին քրեական հետապնդում չի իրականացվելու:

Մյուս կողմից՝ մինչ այժմ, տարիներ ի վեր հասարակությունը կարծես թե այլ բան էր լսում. ինչ-որ ճամպրուկներով Բաղրամյան տարվող փողերից, Մարտի 1-ի սպանություններից, կոռուպցիոն գործարքներից, Ամուլսարի լիցենզիայից և այլն:

Փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը որևէ գործով կասկածյալ կամ մեղադրյալ չի, ուրեմն այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ սուտ էր: Կամ՝ հերյուրա՞նք: Միգուցե ամենասովորական մանիպուլյացիա՞: Գնալով օդում կախվող հարցերն ավելի են շատանում, փոխանակ պարզաբանումներն ավելանան ու վերջապես մարդիկ տեսնեն, թե ովքեր են իրական մեղավորները:

Չէ, այդպես անկեղծ չի, այդպես չի ստացվի: Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու, հետևաբար կամ հիմա ապացույցներ ներկայացրեք մինչև հիմա ձեր կողմից հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ, կամ վեր կացեք, ասեք, որ տարիներ շարունակ խաբել եք ժողովրդին, երրորդ նախագահից կերտելով մեր պետության բոլոր պրոբլեմների մարմնավորում՝ դեմոնիզացնելով նրան»:

ՀՔԾ մամլո խոսնակն այսօր մեկնաբանել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան…

Gepostet von Կարինե Աճեմյան / Karine Atshemyan am Montag, 19. August 2019

Տեսանյութեր

Լրահոս