Բաժիններ՝

Ովքե՞ր են Պուշկաշի մրցանակի թեկնածուները

ՖԻՖԱ-ն հայտարարել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են ստանալ Պուշկաշի մրցանակը՝ նախորդ մրցաշրջանի լավագույն գոլի համար:

Պուշկաշի մրցանակի թեկնածուներն են՝ Մատեուս Կունյա («Լեյցպիգ»), Զլատան Իբրահիմովիչ («Լոս Անջելես Գելեքսի»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Խուան Կինտերո («Ռիվեր Փլեյթ»), Ֆաբիո Կուալյարելա («Սամպդորիա»), Էնդրոս Տաունսենտ («Քրիսթալ Փելես»), Դանիել Ժորի («Դեբրեցեն»), Բիլի Սիմփսոս («Կլիֆտովիլ Լեդիս»), Էմի Ռոդրիգես («Յուտա Ռոյալս»), Ադժարա Նչուտ (Կամերունի հավաքական):

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկություն է սկսվել երկրպագուների համար, որը կտևի մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը:

Երեք հաղթողները կանցնեն քվեարկության եզրափակիչ փուլ, որի ժամանակ ՖԻՖԱ-ի լեգենդները կընտրեն լավագույն գոլը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս