Բաժիններ՝

10 իրավիճակներ, երբ պետք է լռել

«Գոյություն ունի ժամանակ խոսելու համար և ժամանակ, որ լռես»,-  Աուն Սան Սու Չժի

Մարդկանց մեծ մասը հավանաբար ծանոթ չէ Աուն Սան Սու Չժիի անվանը: Տիկին Սու Չժին նախկինում Բիրմա անվամբ հայտնի Մյանմայի առաջին և գործող պետական խորհրդականն է:

1991թ. Լեդին, ինչպես նրան կոչում էին հայրենակիցները, արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նրան այդ մրցանակին ներկայացրած կոմիտեի անդամներն այդ կնոջն անվանել են անուժ մարդկանց համար ուժի ականավոր օրինակ:

1948-2010թթ. Բիրման ներքաշվել էր քաղաքացիական պատերազմի մեջ: 80-ականների վերջից մինչև 2010թ. իր ժամանակի մեծ մասը Սու Չժին անցկացրել է ազատազրկման մեջ իր դեմոկրատական հայացքների բացահայտ արտահայտման համար:

Կարդացեք նաև

Մեր օրերում իր երկրի` բոլորի կողմից ընդունված առաջնորդը շարունակում է պայքարել բռնության դեմ: Հղում անելով Մարտին Լյութեր Քինգի և Մահաթմա Գանդիի` որպես նմանակման արժանի գործիչներին` Սու Չժին համոզված է, որ շատ կարևոր է երբեմն լռելը, հատկապես, եթե ասելու բան չկա այլևս:

Եվ իրականում գոյություն ունեն իրավիճակներ, երբ մարդու համար ավելի լավ է լռություն պահպանել, քան ինչ-որ բան ասել: Մեր անձնական կյանքում բոլորովին էլ պարտադիր չէ  քաղաքական գործիչ լինել, որպեսզի հասկանաս, թե երբ է հարկավոր լռել:

Գոյություն ունեն 10 կենսական իրավիճակներ, երբ մարդու համար լռելն ամենացանկալի տարբերակն է:

Երբ բավարար փաստեր չկան

Պատմության մեջ ամենաբեղմնավոր գրողներից մեկը` Հարլան Էլիսոնը, մի անգամ ասել է.  «Դուք իրավունք չունեք ունենալ ձեր կարծիքը: Դուք իրավունք ունեք ձեր հիմնավորված կարծիքն ունենալ: Ոչ ոք իրավունք չունի անդաստիարակ լինել ու խոսել չփաստարկված»:

Դուք կարող եք համաձայն լինել կամ չլինել Էլիսոնի կարծիքի հետ, սակայն, եթե դուք ինչ-որ բանի մասին չհիմնավորված դատողություններ անեք առանց փաստերի կամ ապացույցների առկայության, շրջապատող մարդիկ ձեզ լուրջ չեն ընդունի:

Եթե խոսքը շատ նրբանկատ գործի մասին է, ավելի լավ է լեզուն ատամների տակ պահել, քանի դեռ չեք հավաքել բոլոր փաստերը:

Երբ զգացողություն կա, որ բառերը կարող են խոցել

Թեժ քննարկման ընթացքում մեզնից շատերն ինչ-որ կերպ անարդարացիորեն խոցել են ինչ-որ մեկի զգացմունքները: Եվ եթե ինքներս մեզ հետ արդար լինենք, ապա կարելի է վստահորեն ասել, որ մենք մեր բառերի հետևանքները զգում ենք դեռ մինչև դրանք արտաբերելը:

Այլ կերպ ասած` մենք հիանալի գիտենք, թե որքան ուժեղ կարող են մեր բառերը վիրավորել զրուցակցին, բայց, միևնույն է, արտաբերում ենք դրանք:

Կրքերի բորբոքման պահին խոսակցության ու լռության միջև հարաբերակցությունը պետք է լինի վերջինիս օգտին:

Երբ զգում եք, որ ձեզ համար ամոթ կլինի

Երբ մենք հանգստությունն ու առողջ դատողությունը փոխարինում ենք բորբոքուն բնույթով ու իմպուլսիվությամբ, այդ վիճակում ասվածը կարող է նեղացնել ուրիշներին:

Եթե դուք հետո պիտի ամաչեք ձեր խոսքերի համար, ուրեմն հաստատ չարժե դրանք ասել:

Երբ խոսելու ձեր հերթը չէ

Ճշմարտությունն այն է, որ շատ քիչ մարդիկ կարող են ուշադիր լսել իրենց զրուցակիցներին: Մեզնից շատերն ուզում են լսելի լինել, այլ ոչ լսել: Հասկանալու կարողությունն ու ուշադիր լսելու ունակությունը մարդուն կարող է հանգեցնել նոր գիտելիքների, նրա աշխարհայացքի ընդլայնմանը, ինչպես նաև շրջապատի հետ իր հարաբերությունների բարելավմանը:

Երբ ասելու բան չունեք

Հեգնանքն այն է, որ անհարմար լռությունն անտանելի է, իսկ ահա կարճ խոսակցությունը համարվում է շփման իսկական վարպետություն: Մենք կարող ենք համարձակորեն շատախոսել մեր ընկերների  հետ, սակայն ինչու ենք մենք պարտավոր խոսել այն պահին, երբ մենք պարզապես ասելու բան չունենք:

Երբ ձեզ ձեռք են առնում

Ոչ ոք ապահովագրված չէ այն բանից, որ ուրիշներին դուր չգա առանց որևէ պատճառի: Ոչ ոք ապահովագրված չէ ծաղրից անգամ հասուն տարիքում: Չկա ոչ մի ծանրակշիռ պատճառ, որ արձագանքես դրանց: Դուք պարզապես պետք է  միացնեք ինքնավերահսկումն ու ավարտեք խոսակցությունը:

Երբ դուք աշխատում եք փոխել ձեր սովորական վարքագիծը

Վատ սովորությունը հաղթահարելու փորձն արժանավայել արարք է, սակայն երբեմն շատ դժվար է լինում ստիպել քեզ փոխվել: Շատ հաճախ սովորությունն այլ սովորություն է ծնում, քանի որ մենք չենք փորձում ինչ-որ բան փոխել:

Երբ գործը հասնում է ինքներս մեզ և ուրիշների հետ շփվելու ձևերը փոփոխելուն, շատ հաճախ մեզ մոտ հակասական մտքերի ու զգացմունքների հոսք է լինում: Շատ կարևոր է լռություն պահպանել մինչև այն պահը, քանի դեռ չի վերականգնվել ինքնավերահսկողությունը:

Երբ նեգատիվ էմոցիաները գերակշռող են դառնում

Կրկին չկա աշխարհում այնպիսի օրենք, որը մեզ կստիպեր խոսել մարդկանց հետ: Եվ, իհարկե, չկա այնպիսի օրենք, որում ասվեր, որ դու պետք է խոսես մարդկանց հետ, երբ վատ տրամադրություն ունես: Ինչպես արդեն հիշատակվեց, նեգատիվ էմոցիաներին հատուկ է մթագնել մեր դատողությունները, և դա կարող է հանգեցնել նրան, ինչ մենք ինքներս չենք ուզում:

Երբ դուք կարող եք զբաղվել ինչոր օգտակար բանով

Ինչու եք դուք րոպեում հարյուր բառ ասում բացարձակապես անիմաստ, փոխանակ այդ ժամանակը ծախսեք ավելի խելամիտ բաների վրա: Զարմանալի չէ, որ անգամ պատահական խոսակցության մեջ մարդիկ աշխատում են խուսափել պատասխանատվությունից:

Իսկ ինչ կարող էիք դուք անել ձեր կյանքը բարելավելու համար:

Երբ ձեր բառերը վատ են անդրադառնում ուրիշների վրա

Շատ հիմար գաղափար է մարդու հետ խոսակցության բռնվել նրան վնաս պատճառելու մտադրությամբ: Այդպիսի իրավիճակում հաղթող չի կարող լինել: Դա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ խոսքը գնում է ամուսինների, բարեկամների, ընկերների կամ գործընկերների մասին:

Եթե դուք ինչ-որ մեկի հետ խնդիրներ եք ունենում, դրանք առանձին լուծեք, միայն դուք երկուսով: Ձեր արտաբերած բառերից բարձր գտնվեք ու իսկական բնավորություն ցույց տվեք:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս