
ՊՍԺ-ն առաջարկել է վարձակալել Նեյմարին 3 ակումբների, որոնց թվում «Բարսելոնան» չկա

ՊՍԺ-ն ցանկանում է բաժանվել հարձակվող Նեյմարից մինչև տրանսֆերային պատուհանի փակումը:
Sport.es-ի փոխանցմամբ՝ փարիզեցիների ղեկավարությունը երեք եվրոպական ակումբների առաջարկել է վարձակալել 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին: Այդ ակումբներն են «Ռեալը», «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարի նկատմամբ գլխավոր հավակնորդը նրա նախկին ակումբն է՝ «Բարսելոնան», սակայն «կապտանռնագույնները» և փարիզյան ակումբը չեն կարողանում համաձայնության գալ հարձակվողի տեղափոխության հարցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը