
Գրենլանդիայում սառույցի աղետալի հալում են արձանագրել

Գրենլանդիան ռեկորդային քանակությամբ սառույց է կորցրել ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին: Գիտնականների հաշվարկներով՝ հալված ջրի զանգվածը, որը լցվել է օվկիանոս, կազմել է ռեկորդային 12,5 միլիարդ տոննա սառույց: Այդ քանակությունը կարող էր Ֆլորիդայի ամբողջ տարածքը ծածկել երկուսանտիմետրանոց շերտով: Այդ մասին հայտնել է Smithsonian հրատարակությունը:
Մասնագետների խոսքով՝ նման արագ հալում իրենք առաջին անգամ են տեսնում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ սկսած 1950 թվականից, երբ գիտնականներն սկսեցին հետեւել սառույցի զանգվածի տարեկան կորուստներին:
2012 թվականին հալումն ընդգրկել էր սառցե ծածկույթի մակերեսի 97 տոկոսը, սակայն այս անգամ Summit Station հետազոտական կայանը, որը գտնվում է Գրենլանդիայի ամենաբարձր կետում, գրանցել է օդի բարձր ջերմաստիճան՝ ռեկորդային ինչպես մեծությամբ, այնպես տեւողությամբ: Ամբողջ 2019 թվականին արդեն հալվել է 248 միլարդ տոննա սառույց, ինչը մոտեցել է 2012 թվականի ռեկորդին (250 միլիարդ տոննա):