Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 զինյալ:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:
Օգոստոսի 7-ի առավոտյան ընդգրկուն խափանում է տեղի ունեցել British Airways ավիաընկերության համակարգչային համակարգում:
Թուրքիայի Էդիրնե նահանգի բանտում գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար սոցիալական ցանցերում սկսվել է «Ազատություն Դեմիրթաշին» ակցիան:
Ակտիվիստ, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը, ով մեկ տարի առաջ Սփյուռքի նախարարությունում պաշտոն էր ստացել, ազատվել է աշխատանքից:
Օգոստոսի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում երեխայի են վրաերթի ենթարկել:
Առնվազն 18 մարդ է զոհվել այն պայթյունի հետեւանքով, որն օգոստոսի 7-ի առավոտյան որոտացել է Քաբուլի արեւմտյան մասում գտնվող ոստիկանական տեղամասի տարածքում:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հանդիպումն անտեսում է Վրաստանի ինքնիշխանությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շարունակում է իրականացնել կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ։
ՀՀ առողջապահության նախարարությունը մոտակա ամիսներին կներկայացնի առողջության ապահովագրության հայեցակարգը:
«Գոնե մեկ վկա դա պետք է հաստատի։ Պնդում եմ՝ մեզ ներկայացված գործում չկա մեկ ցուցմունք, որտեղ այդ հանգամանքը հաստատվել է, ասեմ ավելին, եթե գոնե մեկ ցուցմունք լիներ, որ այդ հանգամանքը հաստատվել է, հիմա վաղուց աղմուկն արդեն լսել էիք, վաղուց այդ ամենը տեղադրվել էր մեղադրական եզրակացության մեջ»։
Բրիտանական Middle East Eye պարբերականը հաղորդում է, որ իրենց մոտ է հայտնվել Միացյալ արաբական Էմիրությունների քաղաքագիտական հարցերով զբաղվող կենտրոնի փորձագետների պատրաստած գաղտնի զեկույցի պատճենը, որտեղ հետաքրքարական տեղեկություններ կան Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին։
Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան օգոստոսի 7-ին դատապարտել է Քաբուլի արեւմուտքում ոստիկանական տեղամասի մոտ իրականացված պայթյունը եւ հարձակումը որակել որպես երկրի նախագահի ընտրությունների նախապատրաստումը վիժեցնելու փորձ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությանը, որտեղ նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ակնհայտորեն «հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ոգուն և էությանը»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օգոստոսի 7-ին հեռախոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը:
Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 25-ին ստորագրել էր հրամանագիր ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին։
«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, իսկ գործընթացը չի վերահսկվում որևէ դատարանի կողմից, չկա որևէ դատարան, որը կարող է ազատելու կամ չազատելու, այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որևէ որոշում ընդունել»։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով զանգվածային լրատվության միջոցներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։
Շատերը քննարկում, մեկնաբանում և վերլուծում են վարչապետ Փաշինյանի ելութը Արցախում՝ փորձելով գտնել ինչ-որ ռացիոնալ և ապագային միտված կանխատեսելի և հաշվարկելի դրույթներ: Ինչ խոսք, ելութը տարողունակ էր ծավալուն և ֆուտուրիստական:
Անցած մեկ օրում Ռուսաստանի արեւելքում անտառային հրդեհների մակերեսն ավելացել է 23 հազար հեկտարով, հեռավոր տարածքներում հրդեհների մակերեսը, որտեղ մարում չի կատարվում, անցած օրերի համեմատությամբ աճել է 45 հազար հեկտարով:
Կոպենհագենում երեքշաբթի ուշ երեկոյան ուժգին պայթյուն է որոտացել հարկային տեսչության շենքի մոտ, օգոստոսի 7-ի առավոտյան պայթյունի վայր է այցելել Դանիայի հարկային քաղաքականության նախարար Մորտեն Բյոդսկովը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ջերմուկ քաղաքի երեք բնակչի՝ խուլիգանության, ինչպես նաև երեք անձի ծեծի ենթարկելու համար:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին:
2019 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավելի է տրվել։
Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տրվեց Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկը:
Իտալիայում երեքշաբթի ուշ երեկոյան թեթեւշաժիչավոր ինքնաթիռ է կործանվել Լիգուրիա հյուսիսային մարզում՝ Կարմո լեռան լանջին, երկու օդաչուները զոհվել են։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: