Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջել է վաճառել իրեն
«Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն վճռել է հեռանալ ակումբից:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղելով Sport Mediaset-ին, ֆուտբոլիստը գործադուլ է հայտարարել և պահանջում է վաճառել իրեն: Տվյալ պահին ֆուտբոլիստը՝ առանց «Մանչեսթեր Յունայթեդի» թույլտվության, պահպանում է մարզավիճակը «Անդերլեխտի» համակարգում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուկակուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Յուվենթուսը» և «Ինտերը»: Բելգիացին կարող էր տեղափոխվել «Յուվենթուս»՝ փոխանակվելով Պաուլո Դիբալայի հետ, սակայն արգենտինացին չկարողացավ անձնական պայմանագրի վերաբերյալ համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը