Բաժիններ՝

Բեյլը կարող է վարձակալությամբ տեղափոխվել «Բավարիա»

«Բավարիան» պատրաստ է վարձակալել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին, եթե ֆուտբոլիստն ինքը համաձայն լինի նման առաջարկի: Այս մասին հաղորդում է AS-ը: Վարձակալության հիմունքներով Բեյլի տեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է միայն օգոստոսի վերջին՝ մինչև տրանսֆերային պատուհանի փակումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին:

«Ռեալը» կարող է շահագրգռված լինել աշխատավարձերը բեռնաթափելու հարցում՝ ազատվելով առաջիկա մրցաշրջանում Բեյլի աշխատավարձից: Այդ դեպքում մադրիդյան ակումբը կարող է ներդրումներ կատարել թիմի կազմի ամրապնդման համար:

Ավելի վաղ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը հայտարարել էր, որ Բեյլը վարձկալական հիմունքներով ոչ մի ակումբ չի տեղափոխվի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս