Բաժիններ՝

Փորձելու ենք «Վուլվերհեմփթոն»-ի «ոտքերից կախված» մնալ. «Փյունիկ»-ի մարզիչ

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի անգլիական «Վուլվերհեմփթոն»-ի դեմ խաղում հայկական ակումբի ֆուտբոլիստները ձգտելու են «մրցակցի ոտքերից» կախված մնալ՝ չտալով ոչ մի հնարավորություն:

«Մենք մեկշաբաթյա նախապատրաստման փուլ ենք անցել: Գլխավոր նպատակը «Յաբլոնեց»-ի հետ խաղից հետո վերականգնվելն էր: Բնականաբար ուսումնասիրել ենք հակառակորդին: Նրանք լավ թիմ ունեն և բարձրակարգ ակումբ են: Նրանց հաղթելու համար մեզ առավելագույն ջանքերն են հարկավոր»,-նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:

Տարխանովի կարծիքով՝ թե ինքը, թե թիմը ձգտելու է անել ամեն բան, իրենց լավ կողմերով դրսևորելու համար, քանի որ «Վուլվերհեմփթոն»-ը հարձակման լավ գիծ ունի և կարող է արագ օգտագործել ցանկացած հնարավորություն:

«Փորձելու ենք մրցակցի «ոտքերից կախված» մնալ և հնարավորություն չտալ նրանց: Ինքներս մեր գրոհները պետք է արագորեն կազմակերպենք: Ֆավորիտներ չկան, երկու թիմերը հավասար հնարավորություններ ունեն: Ֆոտբոլիստներին պետք է պարզապես թեթև, հանգիստ խաղալ և հոգեբանորեն լարված չլինել: »,-ասաց ռուս մասնագետը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում օգոստոսի 8-ին «Փյունիկ»-ը Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի անգլիական «Վուլվերհեմփթոն»-ին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս