Պարույր Սևակ գյուղի մոտ ՊՆ թիվ N զորամասի «Ուրալ» մակնիշի  ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Հուլիսի 8-ին, ժամը 19:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ի մոտակայքում ՊՆ թիվ N զորամասի «Ուրալ» մակնիշի  ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել և մոտեցրել ավտոքարշակին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031