Վթար Երևանում. շտապօգնության աշխատակիցները վարորդներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն

Հուլիսի 8-ին, ժամը 23:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2109» մակնիշի (վարորդ՝ Ռ.Մ., ծնված 1990 թ.) և «Hummer» մակնիշի (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1988 թ.) ավտոմեքենաները: Տեղում շտապօգնության աշխատակիցները վարորդներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031