Բաժիններ՝

Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվել է հուշագիր Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանում գտնվող բուսաբանական այգու վերականգնման համար: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ հուշագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի ներկայությամբ ստորագրել են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի գլխավոր տնօրեն Քեննեթ Էրը:

Հիշեցնենք, որ Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության և Սինգապուրի կառավարության միջև պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ տարեսկզիբ՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031