Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մտադիր է աշնանն այցելել Հայաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կարծիքով՝ Հայաստանում կան բոլոր նախադրյալները տարածաշրջանում բարձր տեխնոլոգիաների կենտրոն դառնալու համար։
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կրթության ոլորտում ներդրումները ցանկալի արդյունք են տալիս, երբ երկրում առկա է տնտեսական զարգացում և անհավասարությունների ցածր մակարդակ։ Եթե երկրի տնտեսական վիճակը վատ է, ապա ուսուցիչների աշխատավարձը ցածր է լինում, ուսուցիչ դառնալու ցանկությունը նվազում է։ Տնտեսապես թույլ երկրներում նաև մեծ է ծնողների անտարբերությունը կրթության նկատմամբ։
G20 գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ուկրաինացի նավաստիների ազատման հարցը:
Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը:
Հունիսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից բերման են ենթարկել Երևանի Թադևոսյան փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու:
Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ստորագրել են 6 մլն ԱՄՆ դոլար վարկային գծի պայմանագիր:
Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին մասնակից Օզի Օզբոռնը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբ ծանուցում է ուղարկել իր երգերը քաղաքական արշավի ընթացքում օգտագործելու արգելքի վերաբերյալ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացրեց «Ուղղությունը՝ Հայաստան» միջոցառումը:
«Ադրբեջանական ամբողջ քարոզչամեքենան այժմ զբաղված է այդ միֆը տարածելով և ամրապնդելով, որ իրականում ապրիլյան պատերազմում պարտվել է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը»։
Մայիսի 3-ին անհայտ անձը տեխնիկական միջոցներով բացել էր Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութի դուռն ու գողացել ծխախոտներ, իսկ դրամարկղից և վճարման տերմինալից՝ փող:
Դիլիջանում ընթացող հայ-վրացական գործարար համաժողովը մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլիի ելույթներով:
Boeing ավիաշինական կոնցեռնը 737 MAX ընտանիքի ինքնաթիռների կառուցվածքում ռիսկի նոր պոտենցիալ աղբյուրը կվերացնի այս տարվա հոկտեմբերից ոչ շուտ:
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։
Հունիսի 27-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Աբովյան քաղաքից բերման են ենթարկել Աբովյանի բնակիչ, 53-ամյա մի տղամարդու:
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկի մասնաճյուղից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։
168.am-ի հարցին՝ այդ դեպքում ինչ էր «սևեր-սպիտակներ» որակումը, Գ. Երիցյանը պատասխանեց. «Ատելության խոսքը սովորաբար ուղղված է լինում որևէ խմբի դեմ՝ կլինի էթնիկական, կլինի ռասայական, կլինի կրոնական… և նպատակ ունի խտրականության ենթարկել այդ խումբը, այսինքն՝ այս դեպքում ատելության կոչերի մասին չենք կարող խոսել, որովհետև դրա թիրախը հասարակության որևէ հստակ խումբ չի…»:
Ֆրանսիայում անոմալ շոգ եղանակի պատճառով 4 հազար դպրոց են փակել:
Վերջին շրջանում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Հայաստանի ողջ տարածքում և հատկապես մարզերում՝ Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Սյունիքում, Արարատում և այլուր:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում հունիսի 28-ին՝ կեսօրին մոտ, ողբերգական դեպք է գրանցվել. գյուղի միջով հոսող Մարտունի գետում ջրահեղձ է եղել նույն գյուղի բնակիչ, 2012 թվականին ծնված Մարինա Պետրոսյանը:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՆԳ նախարարությանը դրվատել է հունիսի 20-21-ին իշխանության տապալման փորձը կասեցնելու համար:
Հունիսի 28-ին Ֆրանսիայում գրանցվել է երկրի օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում օդի ամենաբարձր ջերմաստիճանի ռեկորդը:
168.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ նաև ատելության խոսքի պատճառներին։ Մեր հարցին, թե ինչո՞ւ հատկապես հեղափոխությունից հետո գլուխ բարձրացրեց ատելությունը, որո՞նք են պատճառները
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը Օսակայում կայացած հանդիպմանը կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սպառազինությունների մրցավազք հրահրել:
G20-ի երկրների ղեկավարների կանայք մասնակցել են մշակութային ծրագրին, մինչ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի նստաշրջաններում քննարկում էին գլոբալ տնտեսության եւ թվայնացման հարցերը:
Իշխանափոխությունից հետո Հայաստանում քաղաքական մանկամտությունը դարձել է նոր տրենդ: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառուցված իշխանական բուրգն աճպարարության, ապաշնորհության և կեղծարարության հարցում չունի մրցակիցներ ոչ միայն երկրում, այլև երկրից դուրս:
Իսպանիայում եւս մեկ մարդ՝ 93-ամյա տղամարդ, է մահացել ջերմահարվածից սաստիկ տապի պատճառով, որը որոշ շրջաններում գերազանցում է 40 աստիճանի նշագիծը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունների կապակցությամբ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան մահից հետո տեղապահի ընտրության օրվա փոփոխության վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: