Բաժիններ՝

Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է աշնանն այցելել Հայաստան

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մտադիր է աշնանն այցելել Հայաստան: Այցը հնարավոր է համատեղվի երկու երկրների միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմամբ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով հանձնաժողովի համանախագահ, Դաշնային Խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի արած հայտարարությանը:

«Առաջարկ է հնչել հաջորդ նիստը մոտավորապես հոկտեմբերի վերջին Հայաստանում՝ Գյումրիում անցկացնելու համար: Մենք չենք կարող հստակ նշել նիստի անցկացման ժամանակահատվածը, դրա վերաբերյալ առանձին համաձայնության կգանք և կտեղեկացնենք: Այն պայմանավորված է այլ պաշտոնական այցերի հետ: Վալենտինա Մատվիենկոն պետք է աշնանը Հայաստանում լինի, հնարավոր է մենք համատեղենք այցը մեր միջոցառման հետ»,- նշել է Վորոբյովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս