Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են գողությունը կատարած երկրորդ անձին

Մայիսի 3-ին անհայտ անձը տեխնիկական միջոցներով բացել էր Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութի դուռն ու գողացել ծխախոտներ, իսկ դրամարկղից և վճարման տերմինալից՝ փող:

Պատճառվել էր շուրջ 550.000 դրամի նյութական վնաս: Հունիսի 26-ին գողությունը կատարելու համար բաժին էր հրավիրվել 32-ամյա մի տղամարդ, որը խոստովանական բացատրություն էր տվել, որ գողությունը կատարել է ինքը: Դիլիջանի ոստիկանները պարզել էին, որ տղամարդը մենակ չի եղել:

Հունիսի 27-ին, ժամը 5.00-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել 30-ամյա տղամարդն ու խոստովանական բացատրություն տվել:

Նա ներկայացվել է ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին՝ հարցաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս