Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի: Այցի վերաբերյալ լուսանկարներ Արմեն Սարգսյանը հրապարակել է «Ինստրագամ»-ի իր էջում հետևյալ գրառմամբ՝ «Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազար կղզում»: Արմեն Սարգսյանը Սուրբ Ղազար կղզի այցելել է տիկնոջ Նունե Սարգսյանի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է երկօրյա արձակուրդ:
Սուրբ Ղազար կղզին գտնվում է Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում՝ հյուսիսային Իտալիայում՝ Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Այն պատկանում է Մխիթարյան միաբանությանը, այդ միաբանության մայրավանքն է։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում: 1717 թվականին Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին: