
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։
USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանադմություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները:
Մասնավորապես, անդրադարձ կա հետևյալ հարցերին՝
- Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը,
- Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները,
- Ու՞մ կարող է դիմել հաշմանդամություն ունեցող անձն իր իրավունքների պաշտպանության համար,
- Ինչպե՞ս իրացնել իրավունքների պաշտպանությունը վարչական և դատական կարգով,
- Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլ:Մանրամասները՝ ուղեցույցում. http://pashtpan.am/images/Ughecuyc.pdf